2024 թվականին iNFOEXPERT ընկերությունը մեկնարկեց մի նախագիծ, որը դարձավ շատ ավելին, քան պարզապես կրթաթոշակի մրցույթն է: Գաղափարը մեկն էր՝ աջակցել այն ուսանողներին, ովքեր պատրաստ են սովորել, զարգանալ և բացահայտել իրենց հմտություններն իրական բիզնես նախագծերում։ Մրցույթը հնարավորություն է ընձեռում ՀՊՏՀ-ի և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի լավագույն ուսնողներին ստանալ ֆինանսական աջակցություն, զարգացնել մասնագիտական հմտությունները ոլորտի առաջատար ընկերությունում, որն արդեն 29 տարի գործում է ՀՀ շուկայում։
2024 թվականի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 73 ուսանող: Մրցույթի շրջանակներում ուսանողները սովորեցին «1C: Հաշվապահություն 8.3», «1C: Առևտրի կառավարում» և «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագրերը, 3 ամիս շարունակ կրթվեցին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ և իհարկե մեծ փորձ: Ավարտին 5 ուսանողներ ստացան աշխատանքի առաջարկ, իսկ հաղթող 3 մասնակիցները մեկ ամբողջ ուսումնական տարի ստացան iNFOEXPERT ընկերության անվանական կրթաթոշակը:
2025 թվականին, արդեն 2-րդ անգամ հնարավորություն տրվեց լավագույն ուսանողներին՝ ստանալու ֆինանսական աջակցություն և զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները։ Այս անգամ մասնակցության հայտ էին ներկայացրել 120 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ: Մրցույթի հարցազրույցների ու թեստավորման փուլերը հաղթահարածները փորձառու դասընթացավարների աջակցությամբ, սովորեցին «1C: Հաշվապահություն 8.3», «1C: Առևտրի կառավարում» և «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագրերը։ Ծրագրի վերջին փուլում 19 ուսանողներ ստացան աշխատանքի առաջարկ, ընտրվեցին 3 հաղթող ուսանողներ, ովքեր մեկ ուսումնական տարի ստանալու են iNFOEXPERTընկերության-անվանական կրթաթոշակը։
Մասնակիցների համար հավելյալ կազմակերպվեց նաև «Հաշվապահություն» տեսական դասընթացը, որն առավել խորքայի գիտելիքներ տվեց նրանց։
Աշխատանքային փորձաշրջանի փուլում մասնակիցները սկսեցին կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները և հմտություններն արդեն իրական նախագծերում: Մրցույթի մասնակիցներից շատերն էլ այսօր շարունակում են իրենց մասնագիտական ճանապարհը iNFOEXPERT ընկերությունում, որտեղ արդեն դարձել են թիմի լիարժեք անդամ:
Եվ ահա 2026 թվականին iNFOEXPERT-ը մեկնարկում է մրցույթն արդեն երրորդ անգամ՝ ստեղծելով միջավայր, որտեղ ուսանողները կարող են սովորել, փորձ ձեռք բերել և զարգանալ։
Այս մրցույթը պարզապես ֆինանսական աջակցություն չէ․ սա հնարավորություն է ուսանողների համար՝ տեսնելու իրենց ներուժը, զարգանալու և վստահ քայլերով սկսելու իրենց մասնագիտական ուղին։
Դե՛ ինչ, 2026 թվականի հայտերի ընդունումն արդեն սկսված է, շտապե՛ք դիմել և բաց չթողնել Ձեր հնարավորությունը։
Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին․ թող այս հնարավորությունը դառնա ձեր նոր ձեռքբերումների սկիզբը։