Bitrix24․ ժամանակակից բիզնեսի կառավարման լավագույն գործիքը

Jul 08, 2025

Դժվար է պատկերացնել ժամանակակից բիզնեսն առանց ավտոմատացման։ Շատ կազմակերպություններ ձգտում են ներդնել ավտոմատացման այնպիսի լուծումներ, որոնք կդյուրինացնեն ներքին գործընթացները և հաճախորդների հետ կապը կդարձնեն առավել արդյունավետ։

Հենց այս պահանջներին լիովին համապատասխանում է Bitrix24 բիզնես կառավարման գործիքը, որը, լինելով մեկ միասնական համակարգ, հնարավորություն է տալիս կենտրոնացնել, վերահսկել և զարգացնել բիզնես գործընթացները։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Bitrix24-ը

  • CRM համակարգ - օգնում է ավտոմատացնել գործարքները, բարելավել հաճախորդների հետ հարաբերությունները, բարձրացնել սպասարկման որակը, համակարգել մարքեթինգային արշավները և ավելացնել վաճառքները՝ միասնական կառավարման հարթակի միջոցով։
  • Վաճառքի և բիզնես գործընթացների ավտոմատացում - Bitrix24-ը թույլ է տալիս ավտոմատացնել վաճառքի բոլոր փուլերը, ինչն արագացնում է վաճառքի ընթացքը, նվազեցնում մարդկային միջամտության սխալները և բարելավում ընդհանուր արդյունավետությունը։
  • Առաջադրանքների և նախագծերի կառավարում - համակարգը թույլ է տալիս ստեղծել նախագծեր, խմբեր, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը իրական ժամանակում։
  • Հաճախորդների հետ կապ՝ բոլոր հարթակներով - Bitrix24-ը միավորում է կապի բոլոր ձևերը՝ զանգեր, մեսենջերներ, սոցիալական ցանցեր, էլ. փոստ՝ ապահովելով արագ, համակարգված և որակյալ սպասարկում։
  • Վերլուծություն և AI գործիքներ - Bitrix24-ն առաջարկում է գործիքներ, որոնք ներկայացնում են բիզնեսի ամբողջ պատկերը՝ թվերով և գրաֆիկներով, իսկ արհեստական բանականությունն օգնում է ճիշտ վերլուծել՝ առաջարկելով խելացի լուծումներ։
  • Կայքեր և օնլայն խանութներ - Bitrix24-ը հնարավորություն է տալիս առանց ծրագրավորման հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր և օնլայն խանութներ, որոնք լիովին ինտեգրվում  են CRM համակարգի հետ։

Հանդիսանալով Bitrix24-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ iNFOEXPERT ACADEMY-ն առաջարկում է գործնական դասընթացներ, որոնք մշակված են ոլորտի փորձառու մասնագետների կողմից և հիմնված են իրական բիզնեսի օրինակների վրա։

Սովորե՛ք, կիրառե՛ք և վստահե´ք Ձեր բիզնեսի կառավարումը Bitrix24-ին՝ https://www.infoexpertacademy.am/lesson/bitrix24_crm_vajarq_marqeting